▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին

«Հետք»-ը գրում է. Վերջին 5 տարիներին Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները լարված են ալկոհոլային խմիչքի ոլորտում: Պատճառը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանու ներքո գործող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի անբարեխիղճ մրցակցությունն է. ընկերությունը կեղծում է Հայաստան ներկրվող ուկրաինական հայտնի օղիների բրենդերը, շփոթության մեջ գցում հայ սպառողին և վաճառում անհայտ ծագման ալկոհոլային խմիչքներ:

Հայկական «Հետք» և ուկրաինական «The Insider» էլեկտրոնային թերթերի լրագրողները փորձաքննության են ենթարկել ուկրաինական օրիգինալ և Հայաստանում կեղծված 2 տեսակի օղիներ՝ «Խլեբնիյ դար» և «Մեդոֆ»: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգի» արտադրանքը որակապես մի քանի անգամ զիջում է ուկրաինականին: Օղիները փորձաքննվել են թե' Հայաստանում և թե' Ուկրաինայում, որից հետո մասնագետը մեկնաբանել է փորձաքննության արդյունքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее