«Ալենին փուռը տալու օրակարգը կարող է նորից առաջ գալ»․ Արամայիս Աղաբեկյան
Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային Ժողովի նախագահին զոհասեղանին դնելու նախադեպ տեսել ենք։
2020 թվականի նոյեմբերի 10-ին ծեծեցին Արարատ Միրզոյանին։
Ժողովրդական լեզվով ասած պառը դուրս եկավ։
Արցախի մնացած մասի կորստից հետո էլ կոռուպցիոն սկանդալներ եղան։
Նախկին էկոնոմիկայի նախարար Քերոբյանի գործով թիրախավորվել էր նաև ներկա Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մամուլում արտահոսքեր եղան Փաշինյանի և Սիմոնյանի հարաբերությունների լարվածության մասին։
Հետո տեսանյութ հրապարակվեց,որի մեջ երկուսը երջանիկ իրար հետ խոսալով` ճեմում էին և թեման որոշակիորեն լիցքաթափվեց։
Հաջորդ քայլով Սիմոնյանը իր վրա վերցրեց Փաշինյանի ամենածանր հայտարարությունների տակ մտնելը, խոսակցություններն էլ գնալով մարեցին։
Այժմ հետաքրքիր գործընթացներ են գնում,Փաշինյանը հեծանիվ է քշում, Սիմոնյանը նույնպես, Նիկոլը շրջաններ է գնում, Ալենը էլի հետ չի մնում «գերագույն հրամանատարից»։
Տպավորություն է, որ հետագա զիջումների համար էլի զոհ է պետք և Ալենին փուռը տալու օրակարգը կարող է նորից առաջ գալ։
Հաշվի առնելով նաև այն, որ Սիմոնյանին ՔՊ-ում անգամ չեն սիրում, հավանական է այս սցենարը։
Նման դեպքում Ալենին չեն փրկի ոչ ծանր հայտարարությունների տակ մտնելը և ոչ էլ Նիկոլին ամեն քայլափոխի կրկնելն ու կապկելը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet