«Ալենն, այո՛, ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ, կուսակցության ներսում նաև քննարկում կար, որ պետք ա նա լինի»,- ԼուրջCast-ի եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով 2018-ի հեղափոխության, քաղաքական զարգացումների մասին։ «Բայց իմ ու իմ թիմի մոտ միտք առաջացավ, դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք էս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձել մեր ներուժն օգտագործելով՝ զարգացնել: Էդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Կարծում եմ, որ վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- նշել է նա՝ հավելելով, որ դա ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր։ Դիտեք նաև՝ Հայկ Մարությանի հետ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը՝ Asekose.am-ի արխիվից՝ 2013-ին։ |
«Ալենը մի փոքր տխրել էր, որ չդարձավ քաղաքապետ»․ Հայկ Մարության
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet