▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստը գաղտնի մասնակցել է «Կյանքի Խոսք»-ի հավաքին և ներկայացնում է մանրամասներ

Այս մի քանի օրվա ընթացքում քննություն անցկացրեցի՝ մասնակցելով <<Կյանքի խոսքի>> ժողովին:
Ահավոր բան է:
Ուղեղի լվացում:
Հոգևորսություն:
Վերջի դեպքերի զարգացման ընդառաջ այցելեցի կրոնական կազմակերպություններից՝ աղանդներից մեկի՝ <<Կյանքի խոսք>> կոչվող եկեղեցի համարվող ժողովին։Թե ինչպես է իրագործվում հոգևորսությունը, եթե ես այնտեղ 40 րոպեից ավելի մնայի, հավանաբար ինքս էլ զոմբիանայի:
Հավաքատեղին գտնվում էր Բանգլադեշում, մի քառակուսի շենք էր,մեծ սրահ կար, մտա, հարսանիքի սրահների պես մեծ:

Նստարաններ էին հորիզոնական շարված մի քանի շարքով, նստարանների մոտ կարմիր դույլեր:

Բեմը զարդարված էր՝ պատերին խաչ կարմիր գույնի, Հայաստանի քարտեզը, Աստծո պատվիրանները, բեմում էին երաժիշտներ՝ ֆլեյտիստ, ջութակահարուհի, սաքսաֆոն, կլառնետիստ, կիթառիստներ, կարծես ռոք խումբ լիներ բեմում։Ես տեղավորվեցի, լռություն էր, մի փոքր անց մեկը բեմ բարձրացավ սկսեց ինչ որ բան կարդալ, քիչ անց բոլորը ոտքի ելան ու սկսվեց՝ ինչպես իրենք են անվանում Աստծո <<Փառաբանություն>>:

Այդ <<Փառաբանություն>> կոչվածն անտանելի էր, մարդկանց տրանսի մեջ գցող, անիմաստություն, որով ուտում են մարդկանց ուղեղները։ Երաժիշտները նվագում էին երաժշտություն ու բոլորը միասին երգում էին, բառերը գրվում էր վերևի էկրանին, կարաոկե:
Երգում էին մոտավոր նման բաներ՝
Ես կորած էի, դու ինձ ճիշտ ուղղու վրա տարար
Ես խաբված էի, ճշմարիտը ասացիր,
Ես մեռած էի, կյանք տվեցիր
Ալելուա, Հիսուս
Դու հիասքանչ ես, հրաշալի ես....
Այդ պահին ուժեղ աղմուկ էր, մարդիկ երգում էին, ծափ տալիս, որոշ մարդիկ թևերը բաց ափերով վեր էին պարզել, կարծես ալլահ կանչեին, ոչ թե՝ Հիսուս:

Դեմքերին նայելիս կարծես զոմբիացած լինեին, խելագարված տեսք ունեին, անգամ իմ տարիքի երիտասարդներն էին այդպիսին:Երգ երգի հետևից երգում էին, ծափ տալիս,անգամ փոքրիկ երեխաների էին բերել իրենց հետ՝ ապագա քարոզիչներ պետք է դառնան:Հետո սկսեցին դույլերն իրար փոխանցել՝ փող էին հավաքում:Քիչ անց զգացի ճնշվածություն, լարված էի, չէի կարողանում դիմանալ այդ աղմուկին, զոմբիացած դեմքերին:Ինչպես կարելի է մեր հոգևոր գեղեցիկ երգերը թողած, կնունքի հետաքրքիր արարողությունը թողած, մեր հանգիստ եղեկցին թողած՝ ընկնել տարվել այս ամենով։ Կնքվել չգիտեմ լողավազանում, երգել ինչ որ պարզունակ երգեր, թե այդպես փառանբանում ենք Աստծուն:Աշխատողներ կան շատ, ոմանց բեյջերի վրա գրված էր <<կարգ ու կանոն>>, ոմանց <<ֆինանսական ծառայություն>>:Մի կնոջ ձեռքին նկատեցի ծալված ծրար, հավանաբար մեջը տասանորդն էր, որը պետք է վճարեր. թե ու՞մ,հավանաբար ինքն էլ չգիտե, թե ուր են գնում այդ գումարները:Այլևս անհնար էր մնալ այդ ճնշող միջավայրում:Մինչ նրանք հերթական <<փառաբանությունն>> էին երգում՝ վազեցի դուրս:
Գնացի վազելով դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի ,3 րոպե նստեցի անձայն, հոգուս վրա հանգստություն իջավ,լարվածությունս անցավ,ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

 

Սևան Աղաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее