▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․

Առանց մեկնաբանության․․․ Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն:

Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․

***

Ինչպես տեղեկացրել էինք, Կիրանց տանող ճանապարհը բացվել է: Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ ոստիկանական ուժերի մի մասը հեռացել է Կիրանցից։

Կիրանցի բնակիչները դեռ հույս ունեն, որ կարող են կանխել սյուների տեղադրումը։

***

Կիրանց տանող ճանապարհը բացվել է: Կիրանցում ապրող Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջ, արդեն առանց վիզա կարող եք գալ Կիրանցի Հանրապետություն)․․․ Երեկվանից Կիրանց կարող էին գալ միայն կիրանցցիները, հիմա արդեն Կիրանց գալու համար պարտադիր չէ ունենալ Կիրանցի գրանցում»։

***

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ականազերծումից հետո ոստիկանների և բերետավորների մի մասը լքեց գյուղը։ Ժողովուրդն ասում ա՝ արդեն դաժե ոստիկանների մի մասն ա վախենում մնալ գյուղում)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее