▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու. Արմեն Բաբայանը վայր է դրել պատգամավորական մանդատը

 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,- նշված է Արմեն Բաբայանի դիմումի մեջ։

Նշենք, որ «Գրանդ Հոլդինգ»-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես նշվում է հայտարարության մեջ,  նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее