▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ գեներալիտետը դեմ է եղել «1000 դրամների» աղմկոտ նախագծին. Մանվել Գրիգորյանն անդրդվելի է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրւմ է. «1000 դրամների» աղմուկ հանած նախագծին ի սկզբանե դեմ է եղել ԱԺ գեներալիտետը, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն անգամ զրույց են ունեցել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, անսալով վերջինիս խնդրանքներին, Սարոյանը երեկ ԱԺ-ում «պաշտպանական» ելույթ է ունեցել, իսկ Մանվել Գրիգորյանն անդրդվելի է մնացել։

Նա մեր լրագրողի հետ զրույցում կցկտուր է արտահայտվել ու փակել է թեման։ «Կարող ա մեկը՝ օրինակ ես, 10 հազար տամ ամիսը, բայց դե՝ պարտադիր... ես հիմա չգիտեմ՝ ով ինչ, բայց դե՝ մի քիչ էլ խղճին մոտիկ պիտի լինի»,- ասել է գեներալը, ապա փոքր-ինչ խմբագրել ինքն իրեն. «Եթե մեր զոհվածի, մեր պաշտպանության համար է, պիտի անենք, անկախ նրանից՝ պարտադիր կլինի, թե ոնց, մի ձեւ պիտի դարձնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее