▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Փարիզում վաճառվելու են Հայաստանի գանձերը՝ Այվազովսկի, Սարյան, Մինաս, Քոչար, Գորկի...

«Ուրբաթ օրը Փարիզյան աուկցիոններից մեկում տեղի է ունենալու մի աննախադեպ բան:Վաճառվելու է հայկական ժառանգություն հանդիսացող միանգամից 168 նմուշ»,-գրել է Հովհաննես Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով համապատասխան հղումը: 

Նկատենք, որ այս  կայքում, իբրև վաճառքի ենթակա, նշված են Այվազովսկու 3 գործեր, Մարտիրոս Սարյանի 13 գործ՝ այդ թվում «Հայաստանի լեռները»,որի նախնական գինը 250 հազար եվրո է, ինչպես նաև Հակոբ Կոջոյանի, Գրիգոր Խանջյանի, Երվանդ Քոչարի, Մինասի, Արշիլ Գորկու, Էդգար Շահինի և հայ այլ հայտնի նկարիչների աշխատանքներ:

Թե ինչպես են այս գանձերը հանվել վաճառքի և մինչ այդ  որտեղ են եղել, դեռ պարզ չէ; 

Asekose.am-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը ու կփորձի պարզել մանրամասներ այս հարցով: 

Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան  աճուրդում վաճառվել էր Մարտիրոս Սարյանի գործերից մեկը, որը Հայաստանից դուրս էր տարվել Մշակույթի նախարարության թույլտվությամբ: 

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее