ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները։
«Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների ձեռքով, որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը»,- ասել է ՌԴ նախագահը։
«Մենք գիտենք, թե ում ձեռքերով է իրականացվել ահաբեկչությունը Մոսկվայի մարզում, հետաքրքրում է պատվիրատուն»,– նշել է Պուտինը։