▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչ է գրում Մարշալ Բաղրամյանի քրոջ աղջիկը լուսաբացին զոհված Գարիկի մասին

Կայքերն ավելորդ անգամ թող էլ չգրեն. լուսաբացին զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանն էլ տանջված, չարչարված ընտանիքի զավակ է: Բոլորիս համար այլևս փաստ է, թե ովքեր են զոհվում... անկախ բոլոր պաշտոնական հայտարարությունների, փաստերը խոսում են ողջ մերկությամբ:

Գարիկը Զորական գյուղից է:

Ծայրահեղ աղքատ ընտանիքից:

Ահա թե ինչ է այդ առթիվ ասում Մարետա Հարությունյանը.

 « Զորական գյուղը Նոյեմբերյանի շրջանի գյուղերից է: Այդ գյուղում ապրում են տեղահանված Չարդախլու գյուղի բնակիչները: Չարդախլուն հերոսների գյուղ է, որտեղից դուրս են եկել Մարշալ Բաղրամյանը, Բաբաջանյանը, 11 գեներալ և շատ հերոսներ: Ես ինքս Չարդախլուի թոռ եմ: Մարշալ Բաղրամյանը քեռիս էր: Իմ ավագ թոռը նույնպես ծառայում է Արցախում: Շատ ցավում եմ Գարիկի համար, բայց միևնույն ժամանակ հպարտանում: Այո, կա անարդարություն, բայց մենք ազգովի պետք է մտածենք, թե ինչով կարող ենք օգնել մեր զինվորներին, հույս տանք նրանց... »:

 Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее