▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի հարսանեկան լուսանկարները

Օրեր առաջ տեղի է ունեցել Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի և նրա ընտրյալի՝ Հայկ Մխիթարյանի, հարսանեկան արարողությունը:

/filemanager/uploads/2019/11/week-2/Ofelya_Aga.jpg

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել  Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը՝ Երևանի հայտնի ռեստորաններից մեկում: Հարսանեկան խնջույքին ներկա են գտնվել մի շարք հայտնի մարդիկ՝ Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, ովքեր զույգին շնորհավորել են նաև իրենց կատարումներով:

Նշենք, որ Օֆելյա Ասատրյանի հարսանեկան դիմահարդարման հեղինակն Ագա Քանքանյանն է, ով, ի դեպ, վերջինիս մորաքույրն է, իսկ վարսահարդարմանը՝ Լիանա Հովհաննիսյանը:

/filemanager/uploads/2019/11/week-2/Ofelya.jpg

Asekose.am-ը ևս շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее