Նախօրեին հանրության ուշադրությանն է ներկայացվել վավերագրական ֆիլմերի «Արցախ» սդուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» ֆիլմը:
Տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսևորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը: