«Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին նվիրված երգ կա, դրանից հետո էլ ասում եք` պատվեր չեք կատարում». Քրիստինե Վարդանյանն՝ Արարատ Միրզոյանին։
Թարմացված․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ալիևի երեկվա հայտարարությանը վերաբերող հարցին, ասել է. «Նույնիսկ լոկալ նշանակության գաղտնիք չի, էլ չասած տիեզերական, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Չգիտեմ՝ որ փուլում, ով ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորն ակնհայտորեն հասկանում են, որ այդ բանակցությունները առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- նշել է Միրզոյանը: