▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում այսօր դարակազմիկ տարեդարձ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում սրբերի դասին հավասարեցված Ալիևների ընտանիքի հետ կապված ամեն ինչ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ իրադարձություն է մեր արևելյան հարևանների համար...Այսօր այդ օրերից մեկն է...52 տարի առաջ այս օրը Բաքվի Շուվելյան արվարձանում է ծնվել «մահմեդական Արևելքի լուսափայլ թագը» (այսպես է նրան ներկայացրել ադրբեջանական կայքերից մեկը)՝ Մեհրիբան Փաշաևա-Ալիևան...Այո՛,նույն ինքն Ադրբեջանի առաջին տիկինը...

Սիրելի սկեսրայրի ողջ լինելու ժամանակ Մեհրիբանը մոխրագույն մկնիկի էր նման...Սակայն Հեյդար բաբայի մահից հետո Մեհրիբան խանումը կատաղեց...Նորաձևության վերջին ճիչով զգեստավորված Մեհրիբանին պետք էր նաև գեղեցկադեմ դառնալ... Այդ հարցը ևս լուծվեց՝ տասնյակ պլաստիկ շինարարական-վերականգնողական վիրահատություններից հետո Մեհրիբան Ալիևան դարձավ Կովկասի «սառցե դիցուհին», որի դեմքը նույն կադրի վրա է կագնած...Ուրախ թե տխուր, հուզված, թե հանգիստ Մեհրիբանի դեմքը նույնն է...

Մեհրիբան խանումը շատ մեծ դեր է կատարում հակահայկական քարոզչության գործում իր լաչառ դստեր Լեյլայի հետ միասին...Բոլոր ամբիոններից Մեհրիբանը բղավում է «Խոջալուի ցեղասպանության», օկուպանտ հայերի, որոնք գրավել են Ադրբեջանի տարածքի 20%-ը և այլ ապուշություններ...Որպես հայրենասեր ազերիուհի Մեհրիբանն անմաս չմաց նաև ապրիլյան կարճատև պատերազմից...Ռազմական գործողությունները դեռ չավարտված Իլհամն առաջնագիծ գնաց իր ամենավտանգավոր զենքով՝ Մեհրիբանով...Ազերի ասկյարների ոգին և այլն բարձրացնելու համար Մեհրիբան խանումը շտապեց զորամասեր...

Մեհրիբան խանումի պաշտամունքն Ադրբեջանում արդեն մոտենում է աստվածային սկեսրայրի՝ Հեյդարի պաշտամունքի մակարդակին...Չեմ զամանա, եթե Մեհրիբանի կենդանության օրոք իմանանք, որ նրա ծննդավայրը՝ ատելի հայկական ազգանունի վերջավորությունով Շուվելյան ավանը վերանվանվի Մեհրիբանի անունով...Նույնն էլ Բաքվի Բժշկական համալսարանը, քանի որ Մեհրիբանը դիպլոմով բժշկուհի է...
Զարմանալի է, որ այս տարի Մեհրիբանին չշնորհավորեցին աշխարհահռչակ «դեմքերը»՝Զյուգանովը, Ժիրինովսկին, Բոկովան, Սավելևը և այլն....Երևի Իլհամ Ալիևն այս տարի գծուծ է գտնվել և չի գնել այդ շնորհավորանքները...Իսկ Լեյլան դեռ ոտանավոր չի նվիրել իր մայրիկին...

 

Հ.Գ.Իլհամ Ալիևի նվերը արդեն պատրաստ է...Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց և փոխնախագահի պաշտոն սահմանելուց հետո Իլհամ Ալիևը փոխնախագահի պաշտոններից մեկը կնվիրի իր կնոջը՝ Մեհրիբանին...

Գագիկ Համբարյան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее