▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կարելի է պայթեցնել 20 րոպեում. Կոմանդոս

 ՄԱԿ-ի կանոնակարգում ասվում է, որ եթե երկրի վրա հարձակվում են կամ սպառնում են հարձակվել, ապա երկիրը պատասխան միջոցների իրավունք ունի: Այդ մասին Еркрамас-ին ասել է Արցախյան հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):

Նրա խոսքով` Ադրբեջանը միշտ հարձակվում է մեզ վրա, իսկ մենք`պատասխանում, սակայն Հայաստանը երբեք չի խախտել հրադադարի ռեժիմը: «Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում մենք լուրջ հարված պետք է հասցնենք»,- ասել է Կոմանդոսը:

«Նրանք կարծում են, որ 20 րոպեում կարող են ոչնչացնել Հայաստանը, սակայն 20 րոպեում կարելի պայթեցնել ողջ Ադրբեջանը: Հայաստանը հնարավոր չէ ոչնչացնել ո'չ 20 րոպեում, ո'չ 20 օրում: Պատերազմի դեպքում Ադրբեջանը չի փրկվի. նրա ենթակառուցվածքները շատ պայթյունավտանգ են»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее