▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը երեկ հրապարակել է հայ դավաճանների ու ենթադրյալ դավաճանների անունները

Nyut.am-ը գրում է. Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր են տարածել Բաքվում Խոջալուի զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դրած հայերի մասին: Haqqin.az-ը տեսանյութ է տեղադրել իր կայքում Հայաստանից փախած, ազգի դավաճան Վահան Մարտիրոսյանի մասին, թե ինչպես է նա ծաղիկներ դնում հուշարձանին:

Իրեն քաղաքական հալածյալ համարող տականքը լուրջ, խելոք տեսք ընդունած շրջում է Բաքվի փողոցներով: Haqqin.az-ը գրել է, որ Վահան Մարտիրոսյանը միակ «հայտնի» հայը չէ, ով ներողություն է խնդրում Խոջալուի դեպքերի առիթով ու ծաղիկներ դնում զոհվածների հուշարձանին: «Նախկինում ադրբեջանական ժողովրդից հրապարակային ներողություն են խնդրել լրագրող Վահե Ավետյանը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը, ՀԿ-ներից մեկի նախագահ Գեորգի Վանյանը»,-գրում է Haqqin.az-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее