▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը չի հարձակվում, քանի որ Ռուսաստանը դեռ համաձայնություն չի տվել»․ Բագրատյան

«Ռուսները զգում են, որ հաջորդն ասվելու է՝ բազան փակեք»,-Նյուզ-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Սպասվում է հետևյալը․ Ալիևը Պուտինին կասի՝ քանի՞ հատ բազա ես ուզում ունենալ Հայաստանում, թող Հայաստանը գրավեմ՝ 10 հատ բազա ունեցի։ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվում, քանի որ Ռուսաստանը դեռ համաձայնություն չի տվել։ Ի՞նչ միջանցք, ի՞նչ անկլավ, Ադրբեջանն ուզում է կլանել ամբողջ Հայաստանը»,-ասաց նա՝ խոսելով ռուսական կողմի՝ հայերի հանդեպ թույլ տված սխաների մասին․ «Կարծում եմ՝ ռուսները չպետք է Ղարաբաղից դուրս գային։ Երկու դավաճան կառավարություն կար՝ Հայաստանի և Ղարաբաղի, որոնք մինչև վերջ կարծում էին, թե Ռուսաստանն իրենց կփրկի։ Ասում էի՝ գոնե դուք հայտարարեք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ձեզ հետ կապ չունի, դուք համաձայն չեք։ Ասում էին՝ մեզ փողից կզրկի, դե կերեք էդ փողը»,-ասաց Բագրատյանը։

***

««Ճանապարհ» և «միջանցք», դրանք տարբեր բաներ են, ճանապարհի դեպքում ադրբեջանական մեքենաներն անցնելու են մաքսային և սահմանապահ վերահսկողությամբ, սակայն նրանք ուզում են «միջանցք»՝ առանց այդ վերահսկողության»,-«Նյուզ»-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հայաստանի տարածքով ճանապարհի մասին խոսում է միայն Ռուսաստանը, նա «միջանցք» բառը չի օգտագործում։ Միացյալ Նահանգները և Եվրոպան խոսում են միջանցքի մասին, այն, ինչ ուզում է Ադրբեջանը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее