Verelq.am-ը գրում է.
Աշխարհի Քունգ Ֆու ֆեդերացիայի կողմից Ադրբեջանը ճանաչվել է իբրև ագրեսոր: Պատճառը մայիսին Լվովում անցկացված Քունգ ֆու Եվրոպայի առաջնությունն է, որի ժամանակ Ադրբեջանի հավաքականի անդամները մահակներով հարձակվել էին հայ մարզիկների վրա և ծեծկռտուք սարքել:
Հիշեցնենք, ամոթալի այդ միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվեց, այնուհետ հեռացվեց Եվրոպայի ֆեդերացիայից:
Աշխարհի ֆեդերացիայի նախագահ Ֆու Բիաոյի նամակում, որը հասցեագրված է Եվրոպական Քունգ Ֆու ֆեդերացիայի և Միջազգային Քունգ Ֆու ֆեդերացիայի բոլոր անդամներին մասնավորապես ասված է.
«Որպես Միջազգային Քունգ Ֆու Ֆեդերացիայի (IKFF) անդամ՝ Եվրոպական Քունգ Ֆու Ֆեդերացիան (EKF) չի ենթարկվել IKFF-ի սահմանադրությանը և կազմակերպել է Եվրոպական Քունգ Ֆու առաջնությունը միայնակ՝ առանց IKFF-ի աջակցությունը և հաստատմումը ստանալու: Ծեծկռտուքը ասպարեզում կարող է հանգեցնել վատ կողմնակի հետևանքների ամբողջ աշխարհում:
IKFF-ը զգուշացնում և պարտադրում է EKF-ին ընդլայնել իր անվտանգության չափորոշիչները և ապահովել բոլոր մասնակիցների և աշխատակազմի անդամների անվտանգությունը հետագա մրցապայքարներում:
Ծեծկռտուքի տեսանյութը դիտելուց հետո ակնհայտ է, որ ագրեսոր կողմ Ադրբեջանը պետք է զրկվի Աշխարհի Քունգ Ֆու առաջնության Sansu (Sanda) և Kungfu JiJi միջոցառումներին մասնակցելուց, որը տեղի է ունենալու Մոսկվայում հուլիսին»:
Նշենք, որ նամակը փոխանցեցին ՀՀ Քունգ Ֆու ֆեդերացիայից՝ նշելով, որ հայկական կողմի պայքարը, ուղղված Ադրբեջանի նման պահվածքի դեմ, արդար պատժի հանգեցրեց:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում