Ռուսաստանում ձերբակալվել են Սամարայի մարզի Սիզրանի շրջանում ոստիկանի և նրա ընտանիքի սպանության գործով կասկածյալները: Վերջիններս երեքն են և ծնունդով՝ Ադրբեջանից: Մարդասպանները հաշվեհարդար են տեսել Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտայի և նրա ընտանիքի անդամների հետ: Դեպքը տեղի է ունեցել Գոշտայի ծնողների տանը: Մարդասպանները սպանել են Գոշտային և նրա ընտանիքի 5 անդամներին: Հարձակման զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից: Կենդանի է մնացել միայն Գոշտայի փոքրիկ զարմուհին, ով ներկայումս կոմայի մեջ է: