▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը 1.5 օրում ոչնչացրել 100 հատուկջոկատայինի

 

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի:

Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել: Լրագրողի զրուցակիցն է ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևը:
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը կորցրել է մոտ 100 զինվոր և 500-ն ստացել է վնասվածքներ, Գուլիևը հարց է տալիս, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին ու ինչո՞ւ կանգ առան»: «Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, երկրորդ՝ ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 հատուկ ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Հիմա համացանցում հայտնվում են նրանց լուսանկարները:

Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Ու նրանցից 100 մարդ է սպանվել: Այնտեղ ի՞նչ պատերազմ է այդ օրերին տեղի ունեցել, որ մենք կորցրեցին այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,- հարց է տալիս Գուլիևը: «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին: Մտածում եմ՝ ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում»,- ասում է վերջինս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее