Այսօր շուրջ 56 հայկական կայքեր հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նշված կայքերից իրեն հայտնի են ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջը և megapois.am-ը, որոնք, ի դեպ, արդեն վերականգնվել են:
Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր լրանում է ադրբեջանական «Anty-Armenia team»-ի 2 ամյակը, և, հավանաբար, հայկական կայքերի վրա հարձակման առիթը դա է: