▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից մեկը սեփական լսարանի առաջ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել

 

Բաքվի բռնապետին սպասարկող ադրբեջանական հայտնի լրատվամիջոցներից ANS-ը սեփական լսարանի առաջ ծիծաղելի իրավիճակումէ հայտնվել։ Այս հեռուստաընկերության նախագահ Ֆաիգ Մուսթաֆաևը շփման գծից տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է, թե իբրև թշնամին խոցել է մեր 2 տանկը և հետևակի մարտական մեքենաները։

Ադրբեջանական կեղծարարությունն այնքան պրիմիտիվ և բացահայտ է, որ անզեն աչքով անգամ տեսանելի է՝ ցուցադրված տեսարանում չկա որևէ տեխնիկա կամ օբյեկտ։
Ադրբեջանցիները, այս ամենը հասկանալով, ծաղրում են լրատվական ընկերությանը։ Սոցցանցերի օգտատերերից մեկը նույնիսկ գրել է. «Եթե այս տեսանյութի մեջ դուք տանկ տեսնեք, ինձնից որպես նվեր մեկ տանկ ձեզ»։

Աշոտ Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее