Բրիտանացի երգչուհի Ադելի «Someone Like You» երգը «Լաքի Վոյս» ցանցային խոշոր կարաոկե ծառայության կողմից ճանաչվել է անցնող տարվա գլխավոր կարաոկե-հիթ:
«Լաքի Վոյս»-ի կայքում տեղակայված ավելի քան 3 միլիոն երգերի մեջ օգտատերերի 7,4 տոկոսն ընտրել է հենց այդ երգը: Հիշեցնենք, որ «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հենց այս երգը ճանաչվել էր «Լավագուն փոփ մեներգ »:
«Լաքի Վոյս»-ի լավագույն տասնյակի մեջ են նաև Ադելի «Rolling In The Deep» և «Make You Feel My Love» երգերը: