▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբխազ ոստիկանները ծեծել են Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներին

Արդեն տեղեկացրել ենք, որ Աբխազիայի  «Դինամո» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը (ConIFA. World Cup-2016) , Արևմտյան Հայաստանի հավաքականի և Փենջաբի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ:

Տեղի ունեցածի մասին նոր մանրամասներ են ներկայացրել վրացական լրատվամիջոցները. ինչպես հաղորդում է lenta.ge-ն հնդիկ ֆոտբոլիստը հարվածել է Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Րաֆֆի Կայային, որից հետո հավաքականի ֆուտբոլիստները անցել են ձեռնամարտի։

Դաշտ մտած ոստիկանները իրավիճակը կարգի հրավիրելու փոխարեն սկսել են մասնակցել կռվին՝ հարձակվելով հայ ֆուտբոլիստների վրա՝ հարվածելով  և ոլորել նրանց թևերը։

Լրատվամիջոցները այժմ տեղի ունեցածի համար մեղադրում են Աբխազիայի ոստիկանության տեղակալ գնդապետ Վյաչիսլավ Ջուգելիային, ով գտնվել է դեպքի վայրում, սակայն  ոչ միայն միջոցներ չի կիրառել կանխելու համար, այլ նաև ինքն է մասնակցել կռվին։

Աբխազական լրատվամիջոցները հուսով են, որ ղեկավարությունը արժանի գնահատական կտա տեղի ունեցածին և աշխատանքից կհեռացնեն փոխոստիկանապետին և վերջինս ներողություն կխնդրի ֆուտբոլիսներից և երկրպագուներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее