▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբսուրդ է․․․ Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Երեւանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են»:

«Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները նշանակալի ավանդ ունեն Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները: Հայաստանի ներկայիս իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայությունը համապատասխանում է երկրի ազգային շահերին: Իսկ արկածախնդիրները, որոնք կոչ են անում ռուս զինվորականներին ցույց տալ դռան տեղը, չեն գիտակցում նման քայլի հետեւանքները»,- ճեպազրույցում ասել է ռուս դիվանագետը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее