Lurer.com-ը գրում է.
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարականի հետ առաջին անգամ խոսեց թիմը լքելու որոշման մասին:
«Գավաթի խաղից հետո թիմի ղեկավարը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն արտահայտեց՝ այդ ընթացքում ազատելով 4-5 ֆուտբոլիստի, անվստահություն հայտնեց ինձ և մարզչական շտաբին՝ հայտարարելով, որ մյուս խաղին թիմը կնախապատրաստի այլ մարզիչ: Իմ այս որոշումը ակնթարթային էր: Իրեն հարգող ցանկացած մարզիչ կաներ նույնը: Ես երեք տարի «Ալաշկերտ»-ում էի, և մենք թիմի հետ հասել էինք աննախադեպ հաջողությունների թե միջազգային ասպարեզում, թե Հայաստանում»:
Խոսելով բուն հանդիպման մասին՝ Խաշմանյանը շեշտեց, որ թիմը լավ հանդիպում անցկացրեց և ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, իսկ Յուրի Ֆոմենկոն կարող էր աչքի ընկել 3-4 անգամ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին՝ իրենց պրոֆեսիոնալ մոտեցման համար, ինչպես նաև իմ մարզչական շտաբին և ակումբին՝ համագործակցության համար: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտ»-ին»,-եզրափակեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում