▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ABBYY–ի հիմնադրի որդին գործարկել է ManyChat մեսենջերը և հայտնվել 500 Startups–ում

Նովոստի–Արմենիան գրում է. 2016 թվականի հունվարին ռուսական ManyChat մեսենջերը դարձել է 500 Startups աքսելերատորի ռեզիդենտ։ Սթարթափի ստեղծող Միքայել Յանը, ով ABBYY ընկերության հիմնադրի որդին է, vc.ru–ին պատմել է նախագծի կառուցվածքի մասին։ 

Նախագծի մասին 

ManyChat –ը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնեսի ոլորտում հաճախորդներին շփվել մեսենջերների` «Վկոնտակտեի», Facebook Messenger–ի, Telegram–ի կամ WhatsApp–ի միջոցով։ Շուտով կմիանա նաև Viber–ը։ 

ManyChat–ը միավորում է բոլոր մեսենջերներն ընդհանուր ինտերֆեյսում և օգնում նամակագրություն հաստատել միանգամից մեծ թվով հաճախորդների հետ։ Մենք միասնական պատուհան ենք տրամադրում, որում աշխատողները կարող են պատասխանել հաճախորդների բոլոր հաղորդագրություններին` անկախ նրանից, թե որ մեսենջերից են դրանք ստացվել։

Այժմ հիմնական քեյսերը պատվերների ընդունումն է և մեսենջերների հնարավորությունը։ Օրինակ, սննդի առաքման կետը կարող է ManyChat օգտագործել հաճախորդներից պատվերներ ընդունելու համար։ Ինտերնետ պրովայդերները դրանից օգտվում են օգտատերերի խնդիրները լուծելու համար։ Հյուրանոցներն ու ռեստորանները մեր միջոցով հետադարձ կապ են պահում։ 

Մենք ոչ միայն փոքր և միջին բիզնեսին ենք ուղղված։ Այժմ մի քանի փորձնական նախագծեր ենք գործարկում մեծ ընկերությունների հետ` հասկանալու համար, թե ինչպես կարելի է կրճատել ծախսերը և ավելի շատ փող աշխատել։ 

Այժմ Manybot–ը Telegram–ում բոտերի ստեղծման ամենամեծ հարթակն է, որի ադմինիստրատորներն ավելի քան 100 հազար բոտ են ստեղծել, և այժմ մենք օրական 17 միլիոն հաղորդագրություն ենք ուղարկում։ 

Մեզանից օգտվում է արդեն մի քանի տասնյակ ընկերություն` տարածաշրջանային տելեկոմներ, զբոսաշրջային ֆիրմաներ, ռեստորաններ, մեծ թվով ոչ մեծ բիզնեսներ ծառայությունների ոլորտից` նախևառաջ, նրանք, ովքեր ցանկանում են կապվել ոչ միայն փոստով կամ հեռախոսով, այլ նաև WhatsApp–ով, և մարդիկ նրանց գրում են, հարցեր են ուղղում, պատվերներ կատարում։ Պետք չէ ոչինչ փնտրել, անցնել ձայնային մենյուի լաբիրինթոսը, փակել հայտնվող գովազդը։ Գրեցիր` ստացար։ Մոգություն է։ 

500 startups–ի մասին 

Ինձ հաճախ հարցնում են. «500 startups–ը դուրդ գալի՞ս է։ Օգուտ կա՞»։ 500 startups –ը շատ այլ բաներ է տալիս` կապեր, գիտելիք, ենթակառուցվածք, փող, վերջիվերջո։ Բայց կարծում եմ, որ ծրագրի ամենամեծ դրական կողմը մոտիվացումն ու կենտրոնացումն է արդյունքի վրա։ 

Մեզ հետ հոսքում դեռ 50 ընկերություն կա։ Բոլորը մեծ openspace–ում են։ Զրույցներրի թեման մեկն է` քո նախագիծը։ Մարդիկ լուրեր են ներկայացնում միմյանց` ինչ–որ մեկը կարևոր սահմանակետի է հասել, ինչ–որ մեկի մասին գրել են հեղինակավոր պարբերականում, ինչ–որ մեկը ֆինանսավորում է ներգրավել։ Երբ ընկերություններն այդքան շատ են, ամեն րոպե ինչ–որ բան է կատարվում և տեմպ է հաղորդում։ Անընդհատ թվում է, թե դու հետ ես ընկել, և դա շատ է օգնում։ 

Նույնն էլ վերաբերում է մենտորի հետ շաբաթական հանդիպումներին։ Եթե դու եկել ես հանդիպման և առաջընթաց չես գրանցում, ապա դու սպառում ես նրա ժամանակը։ Այստեղ դա չեն սիրում։ 

Հոր մասին 

Հայրս միշտ ողջունել է իմ նախաձեռնությունները։ Նախագծերում ֆինանսներով երբեք չի մասնակցել, բայց միշտ օգնել է խորհուրդներով և ծանոթություններով։ Մենք հաճախ ենք հանդիպում, քննարկում ընթացիկ հարցեր, ռազմավարությունը, ապագան։ Լավ իմաստով վեճեր անընդհատ են պատահում` պատճառը հայկական և չինական արմատներն են. առաջինը զգայական պահն է, երկրորդը թույլ չի տալիս կանգ առնել։ Երկուսս էլ ունենք ապագայի հստակ տեսլական, որը երբեմն կտրական է դառնում, բայց դա նորմալ է, առանց դրա դժվար է մարդկանց տանել քո հետևից։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее