▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Նիկոլ Աղբալյանի դպրոցում են

Թարմացված․ Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։

Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում են, որտեղ, ըստ տարածված լուրերի, առաջինն է ահաբեկչություն իրականացվելու։

ԱԱԾ-ն պարզում է, թե ովքեր են կանգնած տեղեկատվության տարածման հետևում:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее