«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։ |
Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան
«Կհանդիպենք ժամը 19։00-ին՝ օրն ամփոփելու համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նաև խնդրեց, որպեսզի ԱԳՆ շենքի մոտից ձերբակալված տղաները, ովքեր շուտով ազատ կարձակվեն, երեկոյան ևս լինեն Սուրբ Աննա եկեղեցու բակում։ *** Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Բաղրամյան պողոտայում էր։ Նրանք շարժվում էին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Շարժման մասնակիցները ողջունեցին նախագահականի և խորհրդարանի դիմաց կանգնած ոստիկաններին՝ նրանց բարի ծառայություն մաղթելով։ |