90-ամյա Միշա պապն արդեն բավական երկար ժամանակ էր, ինչ կին էր փնտրում: Նրա խոսքով` հայտարարություններ տարածելուց հետո շատ կանայք հայտնվեցին, սակայն քիչ չէին նաև խաբեբաները: Եվ ահա, Միշա պապի վաղեմի երազանքն իրականություն դարձավ` 81-ամյա Բավական տատի տեսքով: Արդեն մի քանի օր է, ինչ երջանիկ նորապսակները միասին են և խոստովանում են, որ իրենց միացրել է միայնակ չմնալու մեծ ցանկությունը:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության անդրադարձը: