▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90-ականներին հայտնի երգիչ Վահե Դավթյանը քիմիաթերապիայի կուրսը շարունակելու համար օգնության կարիք ունի

 

Արդեն տեղեկացրել ենք, որ 90-ականներին հայտնի երգիչ Վահե Դավթյանը մոտ վերջերս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Նա արդեն տևական ժամանակ է, ինչ սկսել է քիմիաթերապիայի կուրսը:

Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բուժումը շարունակելու համար նա կրկին ֆինանսական աջակցության կարիք ունի:

«Սիրելի մարդիկ, անցյալ ամիս կազմակերպված դրամահավաքում մեր բոլորի ներդրումների շնորհիվ Վահեն Իսրայելում անցավ բուժզննում և Մոսկվայում ստացավ քիմիաթերապիայի երկու կուրս: Բուժումը լիարժեք կազմակերպելու համար նախատեսված է ևս երկու քիմիաթերապիայի կուրս: Ուստի դրամահավաքը շարունակվում է: Կարող եք համարել անձնական խնդրանք` մասնակցեք դրամահավաքին` ով որքան կարող է, ով որքան հնարավորություն ունի, որովհետև յուրաքանչյուրիս մասնակցությունը խիստ անհրաժեշտ է և կարևոր:
Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029
Idram ID 737646503
Ստացող Դավթյան Սիրանուշ /Վահեի քույրը/, հեռախոս` 077-01-57-97
Կանխավ` շնորհակալ եմ »,-այս մասին գրում է  ֆեյսբուքի օգտատեր Մարինա Բաղդաղուլյանը:

На данном изображении может находиться: 1 человек, борода и часть тела крупным планом

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Աղջկաս խոսք եմ տվել՝ ամուսնության օրը մինչ խորան ուղեկցելու եմ. քաղցկեղով հիվանդ երգիչ Վահե Դավթյանն օգնության կարիք ունի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее