Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայում: Անթալիա քաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, չեն փայլում իրենց զգոնությամբ: Բրիտանուհի 9-ամյա աղջնակին հաջողվել է անցնել անցակետը` աշխատակցին ցույց տալով իր խաղալիք միաեղջյուրի անձնագիրը: Այս մասին գրում է mignews.ru-ն:
Աշխատակիցներին չի սթափեցրել նույնիսկ այն փաստը, որ անձնագրի լուսանկարի փոխարեն եղել է միաեղջյուրի նկար, իսկ շապիկին` Մեծ Բրիտանիայի զինանշանի փոխարեն` փափուկ արջուկ:
Ծնղները պատմել են, որ շփոթել են երեխայի և խաղալիքի անձնագրերը:
Իսկ իրենց սխալը նկատել են անցակետն անցնելուց հետո միայն:
Փաստորեն օդանավակայանի աշխատակիցները նույնիսկ չեն պատճենահանել անձնագիրը, հակառակ դեպքում` սխալը թեկուզ ավելի ուշ կնկատեին: