▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

80-ականների զենքով, 90-ականների երեխեքով....

«Մենք 80-ականների զենքով պատրաստ ենք կանխել հակառակորդին...»,-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այս խոսքերը  քննարկվում ու քննադատվում են համացանցում:

Ներկայացնենք այս առիթով գրառումներից ընդամենը երեքը: 

«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր հայտարարեց, որ մենք 80-ականների զենքով էլ կարող ենք կռվել, մեկը չկա դրան հարցնի, բա ինչի՞ 80-ականների ժիգուլիներով ու զապերով չեք երթևեկում...»,-գրել է Անի Կաղինյանը: 

«80-ականների զենքով, 90-ականների երեխեքով....»,-գրել է Տիգրան Առաքելյանը: 

Ավելի կոշտ է եղել Արգիշտի Կիվիրյանի արձագանքը, ով , մասնավորապես, գրել է. 

 «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր բառացի հայտարարել է, որ «մենք 80-ականների զենքով պատրաստ ենք կանխել հակառակորդին»: Վահրամիկ, «մենք» ասելով դու ո՞ւմ նկատի ունես, ասենք՝ քե՞զ, քո տղո՞ւն, քո ախպոր՞ը, թե քո ախպոր տղո՞ւն: Կյանքում ես պատերազմ մեկնել կամ մեկնելու, թե կյանքումդ ես պատերազմ ուղարկելո՞ւ տղուդ: Հերիք չի, որ քյասիբների երեխեքն են սահմանի վրա մատաղացու լինում, դեռ քո պես անբարոյականներն էլ գոնե փոխանակ մտածեն իրենց պատշաճ զինելու մասին, դեռ որ քեզ թողնեն, կացինով ու դանակով կկանգնացնեք այդ երեխեքին զինված թուրքի բերան...»:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее