▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 տարի արդարությունս կերան. ինչու էր քաղաքացին կաշառք տալիս դատավոր Իշխան Բարսեղյանին

armtimes.com-ը գրում է. Կաշառք ստանալու պահին անցյալ շաբաթ ձերբակալված, ապա կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացին Ներքին Շենգավիթի բնակիչ, 57-ամյա Նորիկ Հակոբյանն է, որը 7 տարի է դատական քաշքշուկների մեջ է:

Այսօր հենց Շենգավիթի դատարանում դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ ժամը 15:30-ին ընդդեմ Նորիկ Հակոբյանի դատական նիստ կար նշանակված: ԱԱԾ-ի ներկայացրած գաղտնի տեսանյութում հենց այս նիստի հետաձգման մասին էր խոսում կալանավորված դատավորը:

Մեզ հաջողվեց այսօր մի քանի հարց ուղղել Նորիկ Հակոբյանին: Նրա հետ կարճ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Հակոբյան, կարող ե՞ք մանրամասն ներկայացնել, թե ձեր հետ կապված ի՞նչ գործ էր քննվում դատավոր Իշխան Բարսեղյանի մոտ:

- Իմ սեփականության հետ է կապված, բայց դա շատ երկար պատմություն է: Ես 7 տարի է՝ դատական քաշքուկի մեջ եմ...:

- 7 տարի նույն դատարանո՞ւմ:

- Չէ, չէ: Ես 7 տարի է՝ դատարաններում եմ, չեմ կարողացել արդարությունը վերականգնեմ, կերել են արդարությունս: Եկեք, էլ հարց մի տվեք, էլի, ես խնդրում եմ ուղղակի:

- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք, որ ձեր այս նույն գործը քննող նոր դատավորը հօգուտ ձեզ որոշում կկայացնի:

- Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, չեմ ուզում հեռախոսը ձեր վրա անջատեմ: Ես չեմ ուզում լրատվություն տամ, տեսնեմ՝ ոնց է լինում, ոնց չի լինում, նոր կխոսենք:

- Պարոն Հակոբյան, իսկ 1000 ԱՄՆ դոլարը նախնակա՞ն վճարն էր, թե հավելյալ գումար էլ էիք վճարելու:

- Չէ, հենց 1000 ԱՄՆ դոլար: Վերջ էլ հարց մի տվեք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее