▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 տարի առաջ 2 քույրերի մահացու վրաերթի ենթարկածը՝ դասախոսի ամուսնու սպանության գլխավոր կասկածյալ

Հունիսի 4-ին, ժամը 23:45-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հետախուզվում են Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը: Գործով կա մեկ կալանավորված՝ 1990 թ. ծված Խաչիկ Կոսյանը:

Ըստ ասեկոսեների՝ մեքենայի մեջ եղել է նաև նրա կինը՝ Տաթև Չիչոյանը: Ամուսինները հարսանիքից տուն վերադառնալիս են եղել: Հավելենք, որ Խաչիկ Կոսյանի կինը Արտաշես Չիչոյանի քույրն է:

Տեղեկացնենք նաև, որ Խաչիկ Կոսյանը 6 տարի առաջ Հերացի փողոցի վրա վրաերթի էր ենթարկել   18-ամյա երկու քույրերի, ովքեր մահացել են:

Լուսանկարներում՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее