Իտալացի միլիարդատեր, հիսունամյա Ջանլուկա Վակկին, ով թողել է իր գործերն ու վայելում է կյանքը, դարձել է սոցիալական ցանցերի աստղ: Նա իր հանգստից տեսանյութ է հրապարակել, որում ակտիվորեն պարում է իր երիտասարդ կնոջ՝ գեղեցկուհի Ջորջիա Գաբրիելայի հետ: Տեսանյութը քննարկումների աալիք է բարձրացրել ոչ թե նրա համար, որ ամուսնու և կնոջ միջև հսկայական տարիքային տարբերություն կա, այլ այն, որ Ջանլուկկան 50 տարեկանում ավելի երիտասարդ է երևում, քան կինը: Նշենք, որ միլիլարդատերը նախկինում ղեկավարել է մի ընկերություն, որը զբաղվում է ավտոմեքենաների սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև հանդիսացել է Fin Vacchi Finanziaria Vacchi դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։