▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5-րդ հարկից ընկած կինը հրաշքով կենդանի է մնացել, սակայն վիրահատվելու հարցում օգնության կարիք ունի

Շուշանիկ Մարտիրոսյանը ծնվել է 1987 թվականին: Մայրիկի և որդու հետ միասին ապրում են Արտաշատ քաղաքում: 2015 թվականի հուվարի 2-ին սեղանի ծածկոցը պատշգամբից թափ տալիս, 5-րդ հարկից վայր է ընկել ճնշման անկման հետևանքով: Էրեբունի ԲԿ-ում աղջկա կյանքը կարողացել են փրկել: Կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, հիմնականում բազմաթիվ կոտրվածքներ ստացվել էին դեմքի ու գլխի շրջանում: Սպասվում է դեմքի հերթական վիրահատությունը, որպեսզի բժիշկները կարողանան կարգավորել նաև աղջկա ձախ աչքի տեսողությունը, ինչպես նաև ոտքի վիրահատություն, որ Շուշանիկը կարողանա լիարժեք քայլել: Այժմ նա շատ դանդաղ է քայլում ում և դժվարությամբ է խոսում: Շուշանիկը միայնակ մայր է, իսկ իր մայրը նույնպես հիվանդ է, տառապում է շաքարային դիաբեդով և ընտանիքում ոչ ոք չի աշխատում:

Շուշանիկի մայրիկի՝տիկին Վարսենիկի հեռախոսահամարն է՝ +37498 17 99 92:

Ովքեր կցանկանան օգնել Շուշանիկ Մարտիրոսյանին, նրա անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ.
16056017238100 ՀՀ դրամ;
16056017238101 ԱՄՆ դոլար;
16056017238102 Եվրո;
16056017238103 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMJAM 22

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее