▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 գիրք, որ խորհուրդ է տալիս կարդալ Մարկ Ցուկերբերգը

 

Business Insider-ը ներկայացրել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի առաջարկած 5 գրքերը՝ բիզնեսի և տնտեսագիտության վերաբերյալ։

 

«Համաշխարհային կարգ»

«World Order»

 

 

 

 

Հենրի Քիսինջերի «Համաշխարհային կարգ» գրքում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը վերլուծում է ժամանակակից համաշխարհային քաղաքականության իրավիճակը և բացատրում, թե ինչպես են տարբեր երկրների կառավարությունները համագործակցում միմյանց հետ:

 

 

«Ինչու է պետությունը դիմանում անհաջողություններին»

«Why Nations Fall»

 

 

 

 

Դարոն Էյսմոգլի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու է պետությունը դիմանում անհաջողություններին» գիրքը առանձնացնելիս Ցուկերբերգն ասել է, որ այն իրեն օգնել է հասկանալ և վերլուծել համաշխարհային ճգնաժամի առաջացման խնդիրները։

 

 

«Ռացիոնալ լավատեսը»

«The Rational Optimist»

 

 

 

 

 

«Ռացիոնալ լավատեսը» գրքում լրագրող Մետ Ռիդլին գրում է, որ շուկայական տնտեսությունը մարդկության առաջընթացի աղբյուրն է և մարդկության զարգացումը արագանում է այն ժամանակ, երբ բիզնեսին ընդլայնվելու հնարավորություն են տալիս։

 

 

«Աղքատության պորտֆոլիո»

«Portfolios Of The Poor»

 

 

 

 

Դարել Քոլինզը, Ջոնաթան Մորդաչը, Ստյուարտ Ռեզենֆորդը և Օրլանդա Ռութվեյնը 10 տարի ուսումնասիրել են Բանգլադեշի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի տնտեսության ստորին կարգերը և իրենց վերլուծությունները ներկայացրել «Աղքատության պորտֆոլիո»  գրքում։

 

 

«Մուկադիմա»

«The Muqaddimah»

 

 

 

 

Պատմական «Մուկադիմա» գրքում գրված է, թե ինչպիսին պետք է լինեն պետության գործառույթները։ Որպես արդյունավետ գործառույթ ներկայացված է աշխատանքի բաժանումը, որը կարևոր նախապայման է տնտեսության ձևավորման գործում։

Աղբյուրը՝Books.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее