▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 տարի խոսում էինք դրա մասին, ու չէր ստացվում ոչ մի կերպ իրականացնել. երգչուհի Էվան՝ դժվարությունների և նորությունների մասին

Տարեվերջին երգչուհի Էվան ներկայացրել էր «Ձյուն» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, չնայած վերջերս տեղի ունեցած պրեմիերային՝ այս փուլում աշխատում է նոր տեսահոլովակի վրա:

««Չեմ Ուզում» երգի հիման վրա նկարահանվող նոր տեսահոլովակը պատրաստ կլինի փետրվարին, նախատեսում ենք սիրո տոների առիթով պրեմիերան անել: Այս փուլը բավական փոփոխական է ինձ համար, ստեղծագործական տարբեր գործընթացներ են կատարվում, զարթնելու փուլում եմ: «Ձյուն» տեսահոլովակով էլ, կարծես թե, տրվեց այդ զարթոնքի մեկնարկը: Այն ինձ շատ է օգնում այն առումով, որ ես հիշեմ, որ շատ բաներ դեռ առջևում են, որ պետք է հույս ունենալ, հավատալ և վստահ լինել, որ այն, ինչ ցանկանում ես, հնարավոր է: Եթե հույս ունես ու հավատում ես ինչ-որ մի երևույթի, ապա այն իսկապես իրակականում է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Էվան:

Նրա խոսքով՝  «Ձյուն»-ը ստեղծելու համար տարիներ էին անհրաժեշտ:

««Ձյունիկը»  այնքան սպասված էր ինձ համար, 4 տարի խոսում էինք դրա մասին, ու չէր ստացվում ոչ մի կերպ նկարահանել: Նախորդ տարի հոկտեմբերին ծանոթացա ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ, ով էլ իր թիմով նկարահանեց տեսահոլովակը և «Ձյունիկը»  իրականացվեց : Այն ներկայացրել էինք դեկտեմբերի 1-ին, քանի որ երգը ձմռան ու Ամանորի, նոր փուլի, երազանքների ու ակնկալիքների մասին է, ցանկանում էինք հենց այդպես  մուտք գործել նոր փուլ»,-ասաց երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее