Forbes-ը հրապարակել է 2016 թվականի մոլորակի միլիարդատերերի ցանկը. դրանում ընդգրկված են 4 հայ գործարարներ։
Հայ միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Միլիարդատերը 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ տեղը:
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում՝ 3,1 մլրդ կարողությամբ։
2.2 միլիարդ դոլար կարողությամբ 810-րդ հորիզոնականում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը` 1.4 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը:
Forbes-ի գնահատմամբ՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար: