▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա երեխային գլխատել եմ` Պուտինից վրեժ լուծելու համար. դայակը խոստովանում է

Համացանցում  հայտնվել է նոր տեսանյութ Ռուսաստանում 4 տարեկան աղջկան դաժանաբար գլխատած դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննությունից:  Տեսանյութում կինը նշում է, որ Սիրիա մեկնելու ցանկություն ուներ, իսկ այն հարցին` արդյո՞ք պատրատսվում էր միանալ ԻՊ-ին, նա կրկնում է, որ ցանկանում էր մեկնել  Սիրիա,  պարզապես  գումար չուներ: Երբ կնոջը հարցնում են, թե ինչու է  երեխայի հետ այդպես վարվել, ասում է, որ նման քայլի է գնացել`  վրեժխնդրությունից ելնելով:

«Վրեժ եմ լուծել, ով արյուն է թափում: Պուտինը օդանավերով ռմբակոծում է։ Ինչու՞ եք դուք մեզ՝ մահմեդականներիս  ռմբակոծում, ոչ ոք ոչինչ չի ասում։ Նրանք նույնպես ուզում են ապրել... Նայեք, նայեք փոքր երեխա է»:

Դայակը նաև խոստովանել է, որ  երեխային սպանելու որոշում վերջերս է կայացրել.

«Մի ամիս առաջ։ Տեսա՝ ռմբակոծում են»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է մի կին, ով, երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սպառնում էր ինքն իրեն պայթեցնել:

Առավոտյան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Ժամանած հրշեջները դեպքի վայրում գտել են 3-4 տարեկան երեխայի դիակ՝ առանց գլխի: Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ 4-ամյա աղջկան սպանել է դայակը, այրել է տունն ու փախել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее