▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

37.7 միլիարդ ոստիկանությանը՝ հասարակական կարգն ապահովելու համար

armtimes.com-ը գրում է. ՀՀ 2016 թվականի պետբյուջեի ինտերակտիվ քարտեզից տեղեկանում ենք,  որ 1 տրիլիոն 410 միլիարդ 468 միլիոն 151 դրամից կառավարությունը պաշտպանությանը տրամադրել է 207.2 միլիարդ դրամ, իսկ հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեությանը՝ 105.8 միլիարդ դրամ, որից արդեն 25 միլիարդը ծախսվել է:

Այդ 105.8 միլիարդի առյուծի բաժինը՝ 67.7 միլիարդը, հատկացվել է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովմանը:

Նշված 67.7 միլիարդի մեծ մասն էլ՝ 44.4 միլիարդը կառավարությունը հատկացրել է ՀՀ ոստիկանությանը, 20.5 միլիարդը՝ Ազգային անվտանգության ծառայությանը, 2.7 միլիարդը՝ Պետական պահպանությանը:

Ոստիկանությունն իրեն հասանելիք գումարի ճնշող մեծամասնությունը տրամադրել է հասարակական կարգի պահպանության ապահովմանը: Այսպիսով, Հայաստանում 2016 թվականին հասարակական կարգն ապահովելը հարկատուների վրա կարժենա 37 միլիարդ 71 միլիոն 611 հազար 400 դրամ: Ոստիկանությունն այս գումարից արդեն ծախսել է 8.7 միլիարդը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее