▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

350 հազար դոլարով գնված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ գարշահոտ է տարածում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2012 թվականին ՀՀ կառավարությունը 124 միլիոն դրամ (350 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան գնելու  նպատակով: Երեկ «Հայկական ժամանակ»-ը արձանագրել է, որ Երեւանում տեղակայված բիոզուգարանը ոչ միայն չի գործում, այլ նաեւ վնասված է. գումար ընդունող սարքն ամբողջությամբ շարքից հանված է, զուգարանի դռները ամուր փակված են: Իրենց բնական կարիքները մարդիկ հոգում են այդ «կառույցի»՝ դրա համար չնախատեսված մի հատվածում:

Զուգարանի տարածքում գարշահոտություն է: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին զեկուցվել է խնդրի մասին: Նախարարությունից սպասում ենք տեղեկատվության:

Նշենք, որ բիոզուգարանների տնօրինման ձեւի եւ շահագործման իրավունքը տրամադրվել է Հայաստանի մրցունակության հիմնադրամին: Այս բիոզուգարանները տարիներ շարունակ եղել են  բյուջետային միջոցները փոշիացնելու ամենացցուն օրինակներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее