▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

33-ամյա կապիտանը մի քանի շարքայինների հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ ստիպել է, որ նա կատարի սեքսուալ բնույթի գործողություններ:

Նույն արարքը նույն զինվորի նկատմամբ կապիտան Բ.-ն կրկնել է 2014 թվականի հուլիսի 12-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ինչպես նաև օգոստոս ամսվա ընթացքում:

2014 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում կապիտան Բ.-ն հանգստի սենյակ է տարել շարքային Դ.-ին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ, կասեցրել է նրա դիմադրությունը և նրա կամքին հակառակ՝ ստիպել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

2014 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 18-ը կապիտան Բ.-ն ստիպել է շարքային Մ.-ին՝ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Այս զինվորի դիմադրությանը ի պատասխան՝ կապիտանը տվել է հայհոյանքներ:

Բազմադրվագ գործով մեղադրվող կապիտան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее