▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարի քահանան եկեղեցու սենյակում սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա աղջկա հետ

Տոմսկի շրջանում 33-ամյա ռուս քահանա Եվգենին եկեղեցում առանձին սենյակ է հատկացրել. որտեղ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ, ով երգում էր եկեղեցու երգչախմբում: Քահանայի և աղջկա միջև կապը սկսվել է 3 տարի առաջ, երբ աղջիկը դեռ 12 տարեկան էր: Հատկանշականն այն է, որ քահանան ամուսնացած է:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, աղջիկը սիրահարվել է քահանային ժամանակի ընթացքում, սակայն վախեցել է պատմել այդ մասին հարազատներին:

Այս ամենի մասին հայտնի է դարձել, երբ աղջկա մայրը իմացել է այդ մասին ու աղմուկ բարձրացրել։ Այժմ ընտանիքը պատրաստվում է հեռանալ գյուղից:  Քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել: Ռուսական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսական կազմը կարգալույծ կանի քահանային, եթե հետաքննությունն ապացուցի նրա մեղքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее