▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 պատճառ կանանց տոներին «Ռուժից» օծանելիք չգնելու համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ որոշել էի կնոջս անակնկալ անել մարտի 8-ի առթիվ ու միջինից թանկ օծանելիք նվիրել: 30.000 դրամը ձեռքիս մտնում եմ «Դալմայի» «Ռուժ» ու շիվարում: Այդ ի՞նչ գներ են... Մարդ քանի ամիս պետք է աշխատի ու հաց չուտի, որ կարողանա նման գների օծանելիք գնել: Մի խոսքով փոշմանած հետ եմ գալիս տուն, բացում ինտերնետը, որ տեսնեմ ուրիշ որտեղից կարող եմ հարմար գնի օծանելիք գնել ու տեսնում, որ այդ աստղաբաշխական գների օծանելիքներն իրականում այնքան էլ թանկ չեն ու «սիրելի» «Ռուժը» գները նվազագույնը 2 անգամ բազմապատկում է:

Հետո էլի խորացա ու տեսա, որ մարդիկ բողոքում են ոչ միայն «Ռուժի» գներից, այլև ամբողջ ինտերնետը լցված է նյութերով, որ «Ռուժը» թուրքական ապրանք է բերում: Ապա էլի ուրիշ բացասական մեկնաբանություններ կարդացի:
Երկու ուշագրավ մեկնաբանություն կար, որ հատկապես կուզեմ մեջբերեմ:
Լիլիա Մարգարյանը գրում է.

«Chanel-ը «Ռուժ» -ում փաստ է, որ որ կեղծ է: Էդքան թանկ տաս առնես, տանես տուն, տեսնես կափարիչը լխլխկում է, վերջում էլ նայում ես էդ դուխու շշին, լղոզված էտիկետկային լացդ գալիս է:  Ի դեպ, մեկի փոխարեն երկուս էի արել: Էնպես որ, «Ռուժ»-ը ում հետ կապ ունի, թե կապ չունի, գնում են մենք իրենից ու ինքն է պատասխանատուն իր ապրանքի: Որ օծանելիքիս շիշը տեսնենք, կմտածեք 1000 դրամով գնված իր է»:

Սոնա Գևորգյանը գրում է.

«Չեմ էլ հիշում, թե երբ եմ առևտուր առել այն խանութներից ցանցից: Լղոզված դատարկագլուխ, անտեղյակ, մունաթով խոսող «վաճառողուհիներ», որոնց վռնում են այլ ցանցերից իրենց հարուստ փողոցային կենսագրության պատճառով և նրանք շատ արագ տեղ են գտնում հենց այս ցանցում )): Գներն ուռճացված թանկ են և որքան հասկացա շատ կասկածելի որակ: Ցավալի, հայկական իրականության ևս մեկ դրսևորում»:

Փաստորեն հերիք չի «Ռուժը» շատ թանկ է, մի բան էլ թուրքական ապրանք է բերում ու աննորմալ սպասարկում ունի: Փաստորեն բոլորը դժգոհ են էս խանութից ու էս խանութը նոր մասնաճյուղե՞ր է բացում: ժողովուրդ մենք հո մազոխիստ չ՞ենք:

Վազգեն Ղազարյան

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее