1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը, ով ապրում է Բագրատաշեն գյուղում, մեկ անգամ արդեն դիմել էր հանրության աջակցությանը: Հայաստանցի մասնագետները խորհուրդ են տվել կնոջը մեկնել արտասահման, որտեղ կարող են կատարել վիրահատական միջամտություն և կինը հնարավորություն կունենա կրկին քայլելու:
2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք՝ երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վեադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ 16 տարեկան է: Այժմ հնարավորություն է ընձեռվել երիտասարդ կնոջը վիրահատել Գերմանիայում, ինչի գումարը ընտանիքը չունի: Գյուղում աշխատավարձները շատ ցածր են, և, որպես վերջին միջոց, Գայանեն դիմում է հանրության օգնությանը:
Գայանեի հեռախոսահամարն է՝ +37494 851 634:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏբանկում բացվել են հաշվեհամարներ՝ 2476804503240000 /ՀՀ դրամ/, 2476804503240010 /ԱՄՆ դոլար/, 2476804503240020 /Եվրո/, SWIFT: ASHBAM22: