armtimes.com-ը գրում է. Օրերս մեզ հայտնի դարձավ, որ դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին սկսվել: Նրանք վճռել էին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին:
Միայն թե երեխաները նախանշած վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել եւ ճանապարհից վերադարձվել են Երեւան: Երեկ պարզեցինք, որ երեքով են եղել՝ երեք ընկերներով՝ Հայկ Հովհաննիսյան, Ժորա Բադալյան եւ Բաբկեն Սիմոնյան: Առաջին երկուսը 16 տարեկան են, Բաբկենը՝ 17: Ապրիլի 2-ին, երբ լսել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակ ստեղծվելու մասին, որոշել են՝ անպայման մեկնելու են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում