▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

250 հազար դոլար են ծախսում` շքեղ ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար

Ամերիկահայ դպրոցական փոքրիկն ամեն օր իր նախաճաշի գումարից մեկ դոլար է տնտեսել, որպեսզի 365 դոլար նվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախի վերակառուցման և վերաշինման համար...

Հայաստանցի ծեր թոշակառու ամուսիններն իրենց նվազագույն թոշակից 5 հազար դրամ են նվիրաբերել հիմնադրամին...

Իսկ արցախյան իշխանությունները 250 հազար ԱՄՆ դոլար են ծախսում պետական միջոցներից՝ իրենց համար շքեղ ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար...

Մի երկրում, որի արվեստագետները՝ դերասանները, ապրում են կիսաքաղց...

Մի երկրում, որն արդեն 20 տարի գումար չի գտնում իր գլխավոր մշակութային օջախի՝ թատրոնի, վերաշինման համար...

Ավելի լավ չէ՞ հիմնադրամի գումարներն ուղղորդել Հայաստանի աղետահար շրջաններին, քանի որ Արցախն այդ գումարների կարիքը չունի...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее