Արդեն տեղեկացրել ենք, որ երգիչ Անդրեն երեկ անդրադարձել է իր վերջին լուսանկարների հետ կապված համացանցային քննարկումներին: Լուսանկարի մեկնաբանություններում ավելի ուշ երգիչն ավելացրել է.
«21 տարի հանրային մարդ եմ, ով սովորեց ամուր մնալ մեդիա դաշտում թուրքերի և ազերիների հարձակումներից հետո։
Հիմա ժամանակն է սովորեցնել ներքին չհավանին, որ մենք ենք որոշում ինչ հագնել կամ ինչ երգել։ 99%-ը ենթարկվում են զանգվածային թելադրած ճաշակին, մյուս 1%-ը 21 տարուց ավել թելադրողի դերում է։ Ես ազատ արվեստագետ եմ անկախ բոլորից և երջանիկ կերպով վայելում եմ իմ հանդիսատեսի սերն ու հարգանքը»:
Մեկնաբանությանը կից Անդրեն ավելացրել է հանդիսատես ունեմ, աշխարհը չունի հեշթեգը:
Կարդացեք նաև՝ Հլը էս Անդրեին,ինչ ա հագել...Երգիչն անդրադարձել է իր լուսանկարների մասին քննարկումներին
Մահ, կորուստներ, վերելքներ և անպատասխան սեր. Անդրեի բացառիկ խոստովանություններն իր կյանքի մասին